ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Փոխարինող է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը

Փոխարինող է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը
17.03.2014 | 22:39

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա հրաժարականը պատճառաբանել է ամիսներ առաջ բուհում աշխատավարձի վճարման կարգի շուրջ դասախոսական կազմի հետ առաջացած անհամաձայնությամբ: Ավետիսյանը նշել է, որ այդ խնդիրը անարդյունավետ է դարձրել իր հետագա աշխատանքը:

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ